Ադրբեջանի ԱԳնախարար Մամեդյարովը հետևով էլ «բոմբ» գցի, չի կարող իր հայտարարություններով տրամադրություններ փոխել կապված Արցախյան հակամարտության հետ: Այս ծալապակասի մեծ ախպեր, ավելի ծալապակաս ալիևը ինչ-որ նոր դիվանագիտական «թեզիս» է մշակել, որը պռոպագանդում է խաղաղություն՝ ազերի և հայ ժողովրդի միջև՝ Արցախի տարածքում, մի պայմանով, որ Հայաստանը կհեռացնի իր զորքերը «օկուպացված» տարածքներից:
Նախ սրանք մոռանում են, որ օկուպացված տարածք Արցախում չկա, երկրորդ, եթե 90-ականների Արցախյան գոյամարտից այս կողմ խելոք մնային, չխախտեին հրադադարի ռեժիմը, հնարավոր էր, որ գար մի օր, երբ խաղաղ կապրեին հայ և ազերի ժողովուրդները իրենց ներկայիս տարածքներում, իսկ ապրիլ ամսին ալիևի արկածախնդրության և արնահեղության արդյունքում այդ օրը նորից մի 100 տարով հեռվացավ, այդ ամենը տեսած սերունդներին չես համոզի, որ ադրբեջանցին կարող է խաղաղ լինել, որ կարելի է խաղաղության մեջ ապրել: Այնպես չէ, որ հայը չի ուզում խաղաղություն, պատերազմ տենչում են դիկտատորներն ու հոգեկան խանգարումներ ունեցող ամբիցիոզները, իսկ հայ հասարակությունը ադեկվատ է այդ հարցում:
Պարզ է, թե ինչի համար է նոր մշակված այս գործելաոճը՝ թե արևմուտքը, թե ՌԴ-ն ալիևին հասկացնել են տվել, որ ապեր ջան Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված ոչ մի հիմնավոր և շոշափելի նախապայման չկա, այնպես որ հանգիստ «լռվի» տեղդ, տեսնենք ինչ կլինի հետո: Նման տրամադրվածություն առաջացավ, երբ ալիևը ձախողեց ապրիլյան բլիցկրիգը և կողմերը ալիևին ճնշելու և երեսով տալու նոր առիթ ունեցան, դա է պատճառը, որ ներկայումս ալիևը որքան էլ ձգտի ստանալ թե արևմուտքի, թե ՌԴ-ի աջակցությունները շատ զգուշավոր է և այնպես չէ, որ շատ պահանջելու կամ մուրալու բան ունի, ստիպված պտի համբերի, բայց դա չի նշանակում, որ սահմանին ազերին իրեն հանգիստ է պահելու, էլի նույն ստոր գործելաոճը կպահպանի՝ թեման թեժ պահելու համար:
Աշոտ Եսայան