«Կարեն Կարապետյանի կողմից իր սանիկներին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներին' խորհրդականների, օգնականների և այլ գրավիչ պաշտոններում նշանակելու որոշումը աստիճանաբար վերածվում է բարի և գեղեցիկ ավանդույթի և արդեն ունի ուսանելի հետևորդներ, իսկ ընդօրինակման արժանի այդ արարքի առաջին ծիծեռնակը պարզվում է առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն է, ում առաջարկությամբ առաջիկայում առողջապահության փոխնախար կնշանակեն Սամվել Մարգարյանին, ով մինչ այս աշխատել է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որտեղ նա զբաղեցրել է գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը:
Այնպես որ մեկնարկը տրված է և ես վստահ եմ, որ մյուս նորանշանակ նախարարները ևս կշտապեն հետևել մեզանում արդեն արմատացած և մոդայիկ դարձած այս ցավալի տենդենցին»:
Էդիկ Մնոյան