«Կույս կանանց միությունը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Հարգելի սիրելիներ, այսօր հատուկ ծանուցագրի միջոցով «Կույս կանանց միավորումը», հիմնվելով խորհրդի որոշման վրա, տեղեկացրել է «Հայկական վերածնունդ» (նախկին «Օրինաց երկիր») կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին՝ ՀՎԿ կազմից դուրս գալու մասին։ Մենք չենք կարող լինել մի կուսակցության կազմում, որի քաղաքապետի թեկնածուն ՀԱՅ հոգևորական է ծեծում և մնում անպատիժ։ Եթե մեր արդեն նախկին գործընկերները զբաղված են կատարվածը քողարկելով, նրանք հայու տեսակի կրողը չեն կարող լինել։ Սա չստացված համագործակցության օրինակ էր, որը մեզ պետք է նոր լիցք տա՝ հետագայում ավելի ճիշտ գործընկերներ ընտրելու և բեղուն արդյունքներ արձանագրելու հարցում։