ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անհնար է համարում «Երկաթե գմբեթ» համակարգի հայտնվելն Ադրբեջանում:
«Հարգելի լրագրողներ, խնդրում ենք ադրբեջանական քարոզչության նյութերը մեր դաշտ մի բերեք: Խոսքը մասնավորապես վերաբերվում է «Երկաթե գմբեթ»-ի՝ իբր «Իսկանդեր» որսալուն և այլն: Մասնագիտորեն դա արդեն բացատրվել է, որ նման համակարգն անհնար է, որ հայտնվի Ադրբեջանում, իսկ եթե անգամ հայտնվի, այն ոչինչ անել չի կարող»- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: