«Կիսաբաց լուսամուտները» վստահորեն կարելի է համարել մեր հեռուստաեթերի «ամենաերկարակյաց» հեռուստաշոուն: Եվ, չնայած հաճախ հնչող քննադատություններին, այս հաղորդումն ունի իր հավատարիմ լսարանը:
Այսօր որոշել եմ հավաքել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ամենածիծաղելի անոնսներն ու վերնագրերը:
«Կնոջս 50 երանգները»
Հաղորդումից 3 ամիս անց Մարիամ Պողոսյանը որոշեց խոսել և հանրությանն ապացուցել, որ իր նախկին ամուսնինը վարկաբեկում է իրեն։
«Ճնշող քառակուսիներ»
«Կինս, քույրս, Կիսաբացը...»
Համատեղ կյանքի առաջին իսկ օրից Վիգենը մեղադրեց կնոջն անհավատարմության մեջ:
«Վերադարձի՛ր Աննա»
Յուրայի հերթական ամուսնությունը տևեց ընդամենը 7 տարի. Աննան ևս որոշեց հեռանալ ամուսնուց` իր հետ տանելով 3-ամյա դստերը:
«13 «անմոռաց» տարիներս»
«Գեղեցիկի հետքերով»
«Փախուստ «բանտից»»
«Վաղը լավ կլինի»
«Անհրաժեշտ հրաժեշտ»
«24 ժամից...»
Լուսինեի ամուսինը ՝ Ոսկանը բաժանման պատճառները մատնանշելիս առաջինը կնոջ անբարոյականությունն է առաջ քաշում:
«Մեկ տարվա որոշում»
«Ուժգին հարված»
«Ո՞ՒՄ ԿՈՂՔԻՆ..»
Էդվարդի և Արփինեի ամուսնական կյաքնը սկսվեց, երբ նրանք անչափահաս էին:
«Հորս տան նոր տերը»
Ի՞նչ պահանջներ է ներկայացնում նախկին կինը Գրիգորին, որտե՞ղ է նա այսօր ու ինչո՞ւ չի շփվում հարազատ որդու հետ:
«ԱՀԱզանգ»
Սպանությո՞ւն, թե՞ հանկարծակի վրա հասած մահ, խմբակային ծե՞ծ, թե՞ հիվանդությունից մահ:
«Հերթական պատահականից հետո»
Ի՞նչ պահանջներ ունի Շուշան Տոնոյանը 2-րդ ամուսնուց, և ի՞նչ անսպասելի առաջարկ կանի իրեն 3-րդ ամուսինը։
«Խելագար լռություն»
55-ամյա Անահիտ Գրիգորյանի ամուսինը՝ Հրաչիկը, ասել է կնոջը, որ տունը լքելու համար նա հաշված ժամեր ունի:
«Ես ինձ համար»
Ինչո՞ւ է Փառանձեմն ընտանիքում առկա խնդիրների կիզակետում տեսնում ամուսնու մորը:
«Սվետլանայի գալուստը»
Ո՞ւմ է մեղադրում իր այսօրվա կարգավիճակի համար Գարեգինը, ինչպե՞ս է վաստակում օրվա հացն ու ինչերի՞ է պատրաստ իր ընտրյալի հետ միասին լինելու համար:
«Հարսիկ Վարսիկը»
Ինչո՞ւ Վարսիկը չարդարացրեց իր սեկսուր-սկեսրոջ սպասումները, ի՞նչ մեղադրանքներ են հնչեցնում նրանք իրենց որդու և հարսի հասցեին:
«Խմբագրված կյանք»
Ինչո՞ւ միայն այսօր՝ 16 տարի անց, Ալվարդ Ենոքյանը որոշեց պահանջներ ներկայացնել իր զավակի չկայացած հորը:
«Մեղավոր հայր եմ»
Մի քանի տարի առաջ նա իր հայրական տունը նվիրեց ավագ դստերը՝ հուսալով, որ օր ծերության աղջիկը հոգ կտանի իր մասին։
«Խճճված զուգահեռներ»
Տարիներ առաջ 45-ամյա այս կինն իր անչափահաս 2 զավակներին թողեց ամուսնու հոգածությանը և ընդմիշտ հեռացավ նրանից:
«Նելլի, հեռացիր»
«Վախեր անցյալից»
31-ամյա Արթուր Բարսեղյանի առաջին ամուսնությունը չստացվեց: Պատճառն, ըստ Արթուրի, իր կնոջ` Մարինե Վերդյանի անբարո վարքն էր։
«Հանգիստ թող»
Լալան ամեն Աստծո օր հիշում է, թե, իր իսկ պնդմամբ, ինչպես էր Արմենն անընդմեջ ծեծում իրեն:
«Հարսիս նամակը» 2
Անժելան որոշել է մեր տաղավարում բացել այն փակագծերը, որ զգուշորեն փակվել էին տարիներ առաջ:
Լիլիթ Վանեցյան