Հայ գյուղացու համար տարվա ամենաբաղձալի շրջանի մեկնարկը տրված է՝ խաղողագործները իրենց բերքն են հավաքում և պատրաստում են մթերման: Շրջանը ոչ այդքան բաղձալի կլիներ, եթե դրանում իր անմիջական ներգրավածությունը չունենար Գագիկ Ծառուկյանը, ով օրեր առաջ հանդիպելով Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ կրկին անգամ հույս ու հավատ ներշնչեց գյուղացիներին: Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված տնտեսական ճգնաժամը հարվածել է նաև գինեգործությանն ու կոնյակագործությանը, ինչը ուղղակիորեն բերել է նրան, որ առաջարկը մի քանի անգամ գերակշռում է պահանջարկին, այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանի սրտացավության, գյուղացուն կարեկից լինելու պատրաստակամության շնորհիվ, այս տարի ևս խաղողագործները կմթերեն նույնքան խաղող, որքան և անցած տարի:
Հայաստանում Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը համարվելով ամենախոշոր մթերողը, սեպտեմբերի 17-ից գերհագեցած գրաֆիկով և Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ սկսել է մթերման աշխատանքները: Հանդիպման եկած գյուղացիների աչքերում հույսն էր առկայծում, որ կապված էր հենց Գագիկ Ծառուկյանի անձի հետ և պատկերացրեք ինչ գերմարդկային արժանքներ է պետք ունենալ, որ սեփական շահը ստորադասելով գյուղացու շահից, գնալ կոմպրոմիսի, իսկ այդ կոմպրոմիսը այսօր մոտ 5000 ընտանիքի հանապազորյա հացի խնդիր կլուծի:
Գագիկ Ծառուկյանի տարիների տարբեր ոլորտներում իրականացված գործունեույթունները' սպորտի, գյուղատնտեսության, բիզնեսի, ուսման, Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդմանն ուղղված և մի շարք այլ՝ երկրի զարգացմանը նպաստող ոլորտներով,վկայում են սրտացավ,անշահախնդիր,հայրենասեր մարդկային արժեքների մասին: Իսկ այն անմեղսունակները,ովքեր պռովակացիաների, ուղարկված գործակալ-խաղողագործների միջոցով կփորձեն ինչ-որ կեղտոտություններ անել,ապա ցավում ենք չի ստացվի,քանզի շարքային գյուղացին ևս իրենց տարբերակում է և հենց նրանք կպատժեն այս ինչու չէ նաև հայապահպան գործունեությունը սևացնողներին:
Սարգիս Հարությունյան