ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի պարոն Պողոսյան,
Բարձր եմ գնահատում Ձեր այսօրվա բաց նամակը Էդմոն Մարւքյանին ու Նիկոլ Փաշինյանին եւ վերջիններիս ուղղված Ձեր հրավերը այցելելու Ձեր տուն եւ գինու գավաթի շուրջ բանակցություններ վարելու Հայաստանի ժողովրդավարության ապագայի շուրջ:
Չգիտեմ ինչպես են այս պահի դրությամբ արձագանքել Ձեր հրավերին Էդմոնն ու Նիկոլը, սակայն կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ այս ընթացքում զուգահեռ զարգացումներ են տեղի ունեցել, եւ իմ երկրորդ դասարանցի յոթամյա որդին` Ռուբենը, ընդունել է իր համադասարանցի եւ համատեղության կարգով Ձեր որդի Մհերիկի հրավերը եւ այժմ գտնվում է Ձեր տանը:
Այնպես որ, եթե ընդդիմության առաջնորդները իրենց բարձրության վրա գնտվեն եւ բանակցություններ սկսեն Ձեր տանը առաջիկա ժամերի ընթացքում, խնդրում եմ այդ բանակցություններին մասնակից դարձնել նաեւ ՄԻԱԿ կուսակցությանը: ՄԻԱԿ-ի անունից պաշտոնապես բանակցողներ եմ նշանակում Մարտիրոսյան Ռուբոշին եւ Պողոսյան Մհերիկին (համաձայնությամբ)»: