Այն, որ այսօր Երևանում տեղի ունեցած ռազմական շքերթը հիստերիա պետք է առաջացներ մեր արևելյան հարևանների մոտ, կռահելի էր... Բաքվի սուլթանին խիստ մտահոգել են Երևանի՝ Հանրապետության հրապարակով անցած "Իսկանդեր" և այլ ժամանակակից ռուսական զինտեխնիկան... Այդ հարցով ՌԴ ԱԳՆ է դիմել ալիևյան կայքերից մեկը՝ haqqin.az-ը, որը բացատրություններ է պահանջել... Հարցմանն ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ազերիներին այդ հարցով դիմել ՌԴ պաշտպանության նախարարություն, քանի որ ԱԳՆ-ն զենքի վաճառքով չի զբաղվում...
Ազերիների հարցապնդումն ինքն իրենից ոչ կոռեկտ է, բայց զարմանալ պետք չէ: Այս հարցապնդումով թուրքը ցույց է տալիս իր լկտի էությունը: Ստացվում է այնպես, որ երբ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, որն ընդամենը երեք տարի առաջ դուրս շպրտեց ռուսներին Գաբալայի ՌԼԿ-ից, ապա դա նորմալ է, սակայն երբ ՌԴ-ն զենք է վաճառում Հարավային Կովկասում գտնվող իր ՄԻԱԿ ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին, որի տարածքում է տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմաբազան, ապա դա նորմալ չէ, և Մոսկվան պետք է բացատրություններ տա Բաքվին...
ՀՀ-ն իրավունք ունի դժգոհելու իր ռազմավարական գործընկերոջ ոչ հեռատես քաղաքականությունից, այդ թվում նաև՝ Ադրբեջանին զենք վաճառելուց: Սակայն ոչ մեկին "չմիացած" Ադրբեջանը, որն իրականում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնաճյուղն է Հարավային Կովկասում և բացեիբաց վարում է հակառուսական քաղաքականություն, իրավունք չունի դժգոհելու Մոսկվայից...

 

Համոզված եմ, որ այս երկու օրս կակտիվանան ռուսաստանյան ծախու քաղաքական գործիչները և "քաղաքագետները", որոնք կփորձեն սփոփել Բաքվին...

 

Գագիկ Համբարյան