ՀՀ ԶՈւ նոր, արդիական զինատեսակները, բնական է, որ Ադրբեջանում պետք է ընդունվեին նախանձով և առաջացնեին նյարդային սինդրոմներ:

 


Չէ՞ որ դեռ մի քանի օր առաջ ադրբեջանցիների պատկերացմամբ հայկական զինուժի սպառազինությունը «ողբալի վիճակում» էր, ու աշխարհը պտտվում էր իսրայելայան ԴՐՈՆների շուրջ։


Սակայն կա մեկ հարց, որը, թերևս, ամեն ինչից առաջ պետք է հուզի և մտածելու տեղիք տա ադրբեջանցիներին. այդ ինչպե՞ս այս հսկայական ռազմական տեխնիկան հայտնվեց Հայաստանում, այդ ե՞րբ իրենց ռազմավարական գործընկեր Վրաստանը Ռուսատանին թույլ տվեց իր ցամաքային տարածքով զենք և ռազական տեխնիկա տեղափոխել Հայաստան։


Այս հարցերի հիմքներն անվելի քան լուրջ են, քանի որ նման ծավալի սպառազինությունն օդային ճանապարհով դժվար թե հասներ Հայաստան։ Հարցի պատասխանը կարծես թե այդքան էլ դժվար չէ. զենք Հայաստան հասավ Բաքվի թիկունքը շրջանցելով։

 

Աշոտ Մովսիսյան