Բանակների մասին առասպելներ և իրականություն.
Աշխարհի տարբեր երկրների բանակները ունեն տարբեր ռազմական բյուջե: Դրանց մի մասին հասնում է մի քանի միլիարդի, մի մասինը մի քանի միլիոնի: Մեզ հետաքրքրողը իհարկե առաջնահերթ ադրբեջանական բանակի բյուջեն է, որը կազմում է 3.7 միլիարդ դոլլար: Ադրբեջանական բանակի ղեկավարությունը՝ գերագույն գլխավոր հրամանատա Իլհամ Ալիևից սկսած , այս փաստն են առաջինը առաջ քաշում, որպես Հայաստանի դեմ հաղթանակ տանելու երաշխիք: Հայաստանի ռազմական բյուջեն կազմում է 412 միլիոն դոլլար:
Հիմա համեմատենք տարբեր բանակների ռազմական բյուջեն և տվյալ բանակի կարգավիճակը: Այս թեմային դեռ 2013 թվականին անդրադարձել էր ադրբեջանցի լրագրող Զաուր Նասիրլին՝ «Ադրբեջանական բանակի առասպելները և իրականությունը» հոդվածում:
Ադրբեջանական բանակի բյուջեն 7 անգամ շատ է հայկական բանակի բյուջեից ու ընդհանրապես ավելի շատ է, քան ՀՀ բյուջեն, բայց դա բանակի համար երկրոդական է: Օրինակ՝ Թուրքիայի զինվորական բյուջեն կազմում է 11.2 միլիարդ դոլլար, իսկ Սաուդյան Արաբիայի զինվորական բյուջեն մոտ 60 միլիարդ դոլլար է: Բայց, այս երկու բանակները իրար հետ անհամեմատելի են: Թուրքական բանակը գերազանցում է Սաուդյան Արաբիայի բանակին՝ պրոֆեսիոնալիզմով, զենքով, ռազմական պատրաստվածությամբ և այլն:
ԱՄՆ բանակի բյուջեն 2013 թվականի դրությամբ կազմում է 633 միլիարդ դոլլար, այն գերազանցում է Ռուսաստանի դաշնության բյուջեին և կրկին 7 անգամ ավել է, քան այդ երկրի ռազմական բյուջեն: Սակայն ռուսական բանակը չի զիջում ամերիկական բանակին, այն նույնպես հանդիսանում համաշխարհային զենք արտահանող երկիր ու լուրջ մրցակից է ԱՄՆ բանակի համար:
Այս երկրների ռազմական բյուջեն համեմատելուց հետո Զաուր Նասիրլին հարց է տալիս ՝ Ինչքանո՞վ է նպատակահարմար այդպես ինքնավստահ խոսել Հայաստանի դեմ հաղթանակ տանելու մասին:
Աշոտ Ասատրյան