ՀՐԱՏԱՊ ՓԱՐԻԶ
Կիրակի վաղ առավոտյան Փարիզի Նոտր-Դամի հարևան փողոցում Պեժո 607 մակնիշի առանց պետհամարանիշների մեքենայի թափքում հայտնաբերված գազի բալոնների գործով Էվրի քաղաքում ընթանում է հակաահաբեկչական գործողություն, կան վիրավորներ։

 


Քիչ առաջ ձերբակալվել են 3 կին ՝19,23 և 39 տարեկան։ Նրանցից մեկը այդ մեքենայի տիրոջ աղջիկն է։
Ձերբակալության ժամանակ կանանցից մեկը դանակով հարձակվել և վիրավորել է ոստիկանին,որը կրակ է բացել և իր հերթին վիրավորել կնոջը։
Բոլոր ձերբակալվածները հայտնի են ոստիկանությանը որպես ռադիկալիզացված իսլամիստներ։

 

Արման Ավագյան