Վանա լճի հյուսիս-արևմտյան ափին, Աղըր- Բիթլիս ճանապարհի երկու կողմերում սփռված է Սարըքում բնակավայրը: Հերթական անգամ Էրգիր լինելու ժամանկ մի ամբողջ օր անցկացրեցի այս բնակավայրում: Ինձ ուղեկցող կրոնափոխ եղած Հայը, ով մեկ տասնյակի հասնող հայերեն բառեր գիտեր միայն (լաճ, լաո, բարև, դոր երթաս, բարին յիկաս և այլն) :

 

Ես ու Վարթոն' Հայկական անունը Վարդան էր, բայց անձնագրում Վարթո էր գրված, մի ամբողջ օր Սարըքումում պտտեցինք, բնակավայրի հանդերը ոտքի տակ տվեցինք և վերջապես գտանք Հայկական հետք ՝ Հայերի գերեզմանատեղին: Վարթոն ինձ պատմեց , որ բնակավայրը կոչվել է Սարի Կում, որովհետև այս կողմի սարերի աղբյուները հենց բնակավայրով հոսում են դեպի Վանա լիճ, ու բնակավայրը հենց դրանից էլ ստացել է Սարի Կում անվանումը՝ սարերից կում կում իջնող...

 

Կիզիչ արևի տակ, ես ամբողջ օրը քայլեցի ու քայլեցի, այդպես էլ չզգալով արևի այդ անհարմարությունը, միայն երեկոյան զգացի, որ լավ վառվել եմ: Գերեզմաններ կային, որ հողի հաստ շերտի տակ էին անցել, սակայն մի քանիսիը կարողացա մաքրել ու կարդալ, ափսոս նկարները չկարողացա պահպանել իմ անուշադրության պատճառով: Հետ դարձին թուրք սահմանապահները այդ այցելության բոլոր նկարները ջնջեցին ֆոտոխցիկի մեջից... Մոտս տպավորվել էր մի գերեզմանի անուն ազգանուն՝ Ջուհլակյան Սիմոն , որդի Տի(կ)րանի, 1865 -1902 , այնուհետև մոտովորապես գրված էր այսպես՝ այստեղ հանգչում է ոսոխի ահ ու սարսափ ֆիդայի Սիմոնը...

 

Կարեն Հովհաննիսյան