Երեկ փորձեցի չխոսել , բայց այսօր արդեն դա կանեմ:
Անկա՞խ Արցախ... Բա ինչու՞ եք նեղանում, երբ Երևանում նստած Հայն իրեն Հայ է համարում, իսկ Արցախում նստած Հային ոչ Հայ: Ինչու՞ եք նեղանում, երբ ինքներդ պետական մակարդակով եք այդ անջրպետը խորացնում:

 

Այո, Արցախն անկախ պետություն է ՕՏԱՐՆԵՐԻ համար, բանակցությունների համար, Արցախյան հարցը լուծելու համար, վերջապես, որպեսզի Հայաստանին ագրեսոր չճանաչեն հենց դրա համար, բայց Արցախը Հայերի համար դա Հայաստանի մի մասն է: Վերջ տվեք այս ապազգային քարոզին, վերջ տվեք նույն ժողովուրդին զատելու քաղաքականությանը:

 

Սա շատ լուրջ ու վտանգավոր խաղ է: Ուշքի եկեք... Երեկ այդ միլիոները այդ չեղած տոնի վրա ծախսելու փոխարեն , բանակին մի հատ նոր ու ժամանակակից զենք գնեիք... Շնորհավոր Արցախի ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ...

 

Կարեն Հովհաննիսյան