Արյան շրջանառությունը օրգանիզմի բնականոն ու առողջ աշխատանքի գլխավոր գործոններից մեկն է: Եթե խախտվում է արյան շրջանառությունը, ապա առաջանում են բազմաթիվ առողջական խնդիրներ, որից ամենագլխավորը սրտանոթային համակարգի անաբավարար գործունեությունն է, ավելի պարզ՝ սրտի անբավարարությունը:
Արյան շրջանառության մասին հարկավոր է մտածել դեռ վաղ տարիքից: Այն սովորությունները, որոնք ձևավորվում են պատանեկան հասակում հետագայում դառնում են լավ կամ վատ արյան շրջանառության հետևանք: Իսկ վատ արյան շրջանառությունը ունի մի քանի շատ պարզ պատճառներ:
Ահա հիմնական պատճառները, որոնց հետևանքով արյան շրջանառությունը խաթարվում է
Պատճառները
Վատ սովորություններ՝ մասնավորապես ծխելը
Պասիվ ու քիչ շարժունակ ապրելակերպ
Ավելորդ քաշ ու ճարպակալում
Սխալ սննդակարգ ու անառողջ սնունդ
Դեպրեսիվ, անկումային տրամադրություն
Վրեժ Հովսեփյան