Երբ մեր Սեյրանի հետ՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի շտաբի պետի տեղակալն էր, գնում էինք Մոսկվա բանակցությունների, ես հանկարծ ինքնաթիռի մեջ նկատեցի, որ Սեյրանի հագի շորը… մաշված ու ծակվածա, Սեյրանի ոտը չկա, Սեյրանը փոխգնդապետա: Առաջին պահին շատ վիրավորական էր, հետո որ հասանք ընդեղ ու տեսանք, որ Ադրբեջանը եկավ 40 գեներալով, մեդալներով ու կորցրած կես երգրով, ես հասկացա, որ մեր բանակը տենց պետքա լիներ: Մեր բանակի հաղթանակած շտաբի պետը պետք է լիներ առանց մի ոտի, մաշված շորով, համեստ , սիրուն, խելոք , ինտիլիգենտ, ի տարբերություն թշնամու էդ գեներալ-գնդապետների ոհմակի:
© Վազգեն Սարգսյան

 

Դեռ տարիներ առաջ Վազգեն Սարգսյանը այս տողերը ասել է մեր բանակի մասին: Չնայած ցանկացած կռվող բանակի վրա այս խոսքերը շատ տեղին կլինեն: Կռված ու հաղթած բանակի զինվորի ու հրամանատարի համազգեստները տարբերվում են փախնող ու դիակների տակ թաքնվածների համազգեստից:

 

Նկարում պատկերված են երեք բանակի հրամանատարներ: Առաջին երկուսը հաղթանակած ու հող ազատագրած բանակների հրամանատարներն են, մյուսը այդ պատերազմում պարտված ու ոչ մի բանի չհասած բանակի հրամանատարն է: Պարտված բանակի հրամանատարի համազգեստը տարբերվում է իր ճոխությամբ , գեղեցկությամբ և թանկարժեք թելերով: Գլխարկի վրա այնքան նախշեր ու ինչ զիբիլ ասես կա, քեզ թվում է հիմա գլուխը չի դիմանա այդ ծանրությանը ու քթի վրա կընկնի գետնին:

 

Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ներկայիս պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը իրեն վստահված Վիլիս մակնիշի ավտոմեքենայով այնպես էր փախնում սարերն ի վեր դեպի Բաքու, որ նույնիսկ մոռացել էր զորքի մասին, դրա հետևանքով նրա գլխավորած զորքի մեծ մասը կոտորվեց տեղում, մի մասն էլ, իրենց հրամանատարի նման սարերով փախան Բաքու: Տարօրինակ չէ, որ այժմ այդ մարդը պաշտպանության նախարար է, քանի որ այդ երկրի նախագահը ՝ Իլհամ Ալիևը, պատերազմի տարիներին նույնիսկ դիրքերում չի եղել, ավելին ասեմ նույնիսկ Ադրբեջանի հանրապետությունում չի եղել, այդ ժամանակ նա իր հոր գումարներն էր վատնում արտասահմանյան կազինոներում: Իլհամին, միայն մարտերը ավարտելուց հետո են կարողացել մի կերպ բերեն Ադրբեջան:

 

Աշոտ Ասատրյան