Գոյություն ունի հասրակական և բոլորին հասկանալի լեզու' մարմնի լեզու, որը կազմում է հաղորդակցման 60-80%-ը: Մարմնի լեզուն ավելի հավաստի է, քանզի այն ենթագիտակցորեն է, և պրակտիկորեն անհնար է կեղծել:
Ինչքան հարավ այնքան ժեստերը և միմիկաները շատ են: Մեկ ժամ շփման ընթացքում մեքսիկացին մինչև 180 ժեստ է կատարում, ֆրանսիացին' 120 ժեստ, իտալացին' 80 ժեստ, ֆիննեը' 1 ժեստ, իսկ անգլիացին' ոչ մի ժեստ չի կատարում:
Ամբողջ աշխարհում ընդհանուր ժեստային հաղորդակցումը ունիվերսալ է: Մարդիկ ժպտում են, երբ ուրախ են, մռայլվում են, երբ տխուր են և այլն: Սակայն կան մի քանի երկրներ, որտեղ արմատապես ժեստերը առանձնանում են, օրինակ, Բուլղարիայում, եթե ցանկանում են գլխի շարժումով ասել “ոչ” կատարում են այն շարժումը, որը մեզ մոտ նշանակում է “այո”: Եվ այսպես մի խումբ ժեստեր տարբերվում են կախված մենտալիտետից:
Առանձնացնում են բաց և փակ ժեստեր, որովայնի և սրտի հատվածում ժեստեր, կան նաև զուգահեռ և հորիզոնական ժեստեր:
Որովայնի մեջտեղից մինչև ճակատի մեջտեղը կոչենք “հաղորդակցման գիծ”: Երբ այդ գիծը ձեռքերով հատում են/հորզոհանակն ժեստեր/, ապա ժեստերը համարվում են փակ, օրինակ ասում են հաջող, այսինքն մենք կարծես դադարեցնում ենք հաղորդակցումը, իսկ երբ ձեռքերի շարժումները զուգահեռ են լինում, ապա համարվում են բաց ժեստեր: Դարեր ի վեր ափերը բաց լինելը ասոցիացվել են անկեղծության, ազնվության հետ: Օրինակ, եթե երեխայի հետ շփվելիս ափերը բաց լինի, ապա նրանք ավելի շատ կվստահեն, և ավելի արագ կոնտակտ կհաստատեք նրա հետ:
Սրտի հատվածում ժեստերը, չնայած կարող է հատել “հաղորդակցման գիծը”, խոսում է ավելի շատ անկեղծության, սիրո և հավատարմության մասին: Օրինակ դուք ուզում եք Ձեր երեխայի համար դայակ ընտրել, ապա ուշադրություն դարձրեք, թե ավելի շատ նրա ժեստերը մարմնի, որ հատվածում են, եթե ավելի շատ սրտի հատվածում են, ապա նա կարող է լինել հոգատար և սիրող դայակ, իսկ եթե որովայնի, ապա նա ավելի խիստ է, այս հատվածի ժեստերը ավելի շատ հատուկ ենք վիրահատական սեղանի մոտ հաճախ գտնվող բժիշկներին:
Կասկածանքի և սուտ խոսելու ժեստերը ավելի հետաքրքիր են: Երբ ստում են կարծիք կա, որ աչքերը այդ ժամանակ կախում են, կարմրում են, սակայն երբեմն լինում է նաև ստելիս նայում են ուղիղ աչքերիդ, որպեսզի տեսնեն հավատացիք նրան, թե ոչ: Ահա այստեղ պետք է պարզապես ուշադրի լինել ու ևս մեկ անգամ խնդրել , որ կրկնի իր ասածը, իսկ այդ ընթացքում հետևեք նրա ժեստերին: Եթե խոսելիս ստում են հաճախ կպնում են քթին կամ բերանին, կամ էլ ականջին, երբեմն ձեռքով փակում են բերանը, կամ քորում վիզը, կամ էլ աչքի ներքևի կոպը: Ի դեպ 60-ական թվականներիին մի հետազոտություն անցկացրեցին, որտեղ կանաց հարցնում էին. “Ձեզ դո՞ւր է գալիս, որ գովազդային հոլովակներում սեքսուալ տղամարդկիկ են լինում ”, և ահա ի զարմանս հետազոտողների կանաց 80% պատասխանում է “ոչ”: Նորից անցկացրեցին նույն հարցումը, նույն կանաց հետ և նկարահանեցին նրանց պատասխանը: Ու պարզվեց, որ այդ բոլոր կանայք ստում էին:
Պատասխանելու ժամանակ բոլորը կարծես թե անմեղ կանացի ժեստ էին կատարում' թեթևակի մաքրում էին աչքի նեքևի կոպի մատիտը, կամ շրթունքների եզրագծերի ավելորդ շրթներկը, կամ խաղում ականջողի, վզնոցի, թևնոցի հետ: Ահա և այս ժեստերից կարել էր եզրակացնել, որ կանաց դուր է գալիս սեքսուալ տղամարդկանց տեսնել գովազդային տեսահոլովակներում, պարզապես ամաչում են այդ մասին բարձրաձայնել: