Ինչ տեսակ չհիմնավորված արդարացում է ՝ մենք փոքր պետություն ենք այդ պատճառով էլ... Հա մենք հնարավոր է չափսերով Ռուսաստանից , ԱՄՆ-ից , Թուրքիայից, տո նույնիսկ Ադրբեջանից փոքր ենք, բայց դա չի արդարացնում երկրում կատարվող ոչ մի անօրինականություն: Դա չի նշանակում , որ այլ երկրների համար մենք պետք է լինենք ինչ-որ 5-րդ տեսակի երկիր, դա չի նշանակում , որ հագուստ արտադրող ընկերությունները մեզ պետք է վաճառեն արդեն մոդայից դուրս եկած ու թափելու ենթակա հագուստ, դա չի նշանակում , որ այլ երկրներից չենք կարող պահանջներ ներկայացնենք, դա չի նշանակում, որ ով աղը վերցնի ու գոռա ՝ խիյար, պետք է հետևից վազենք: Դե բա մենք փոքր երկիր ենք:

 

Բայց փոքր ենք մինչև այն պահը, երբ այդ ամենը ազդում է ժողովրդի վրա, երբ դրանով լինում է ժողովրդին սաստել: Հենց հերթը հասնում է իրենց , ապա լավ էլ մեծ երկրներին հավասար հաճույքների մեջ ենք լինում: Ստուգեք ցանկացած պետական կառույցի մեկ ամսվա կատարած ծախսերը ու չեք հավատա ձեր սեփական աչքերին, թե էս փոքր երկրում, որտեղից այսքան գումարներ: Բռնեք ցանկացած պետական կառույցի ինչ-որ բաժնի պետի փոխկապից ու ուսումնասիրեք նրա ունեցվածքը, ու տեղում լեզուներդ կուլ կտաք, որ տեսնեք, թե ոնց է ամսեկան 200 հազար դրամով այդ մարդը կարողանում այդպիսի ճոխություններ իրեն թույլ տա:

 

Փոքր երկիր ենք , բայց թասիբ ունենք արա, ձեր սողուն ու սապոն կյանքը մի կապեք երկրի հետ:

 

Աշոտ Ասատրյան