Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել սիրիական սահմանի հյուսիսային մասի ողջ երկայնքով (թուրքմենների բնակավայրերը դուրս են մնացել ռազմական գործողություններից) :
Այսօր , օգոստոսի 23-ին, Թուրքիան հրետանային ռմբակոծության է ենթարկել նաև սիրիական Ջարաբլուս քաղաքը:
Գազիանթեփեից , Քիլիսից ծանր զինտեխնիկա, տանկեր և զրահամեքենաներ են տեղափոխվել սիրիական սահման: Սիրիայի մարդու իրանվունքների պաշտպանը հայտարարել է, որ Թուրքիան հրետանային ռմբակոծության է ենթարկում Սիրիան՝ թիրախ ընտրելով քաղաքացիական անձանց:
Հաղորդվում է , որ միջսահմանային հատվածում կա 21 զոհվածի մարմին, որոնք դեռևս հայտնի չէ , թե որ կողմին է պատկանում:
Կարեն Հովհաննիսյան