Հուլիսի 16-ի տապալված պետական հեղաշրջումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը որոշել է հաշվեհարդար տեսնել իր գլխավոր ախոյանների հետ... Էրդողանը ջանադրաբար հատկապես հետապնդում է իր վաղեմի ընկեր,իսկ հիմա թշնամի,հայտնի թուրք հոգևոր քարոզիչ,ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում պատսպարված Ֆեթուլլահ Գյուլենին...Հուլիսի 16-ից հետո Թուրքիան արդեն երկրորդ անգամ է պահանջում ԱՄՆ-ից հանձնել Գյուլենին...Սակայն դեռ ապարդյուն...

 

Գյուլենականների որսը Թուրքիայում սարսափելի մասշտաբների է հասել...Ամբողջ կառավարման համակարգը և կրթության ոլորտը,որտեղ գյուլենականները բավական ուժեղ մաքրազերծվում են...Սակայն,որքան երկար է տևում այդ պայքարը,այդքան այն զավեշտալի բնույթ է կրում...Ֆ.Գյուլենի և նրա կողմնակիցների նկատմամբ ատելությունը և ՎԱԽԸ այնպիսի չափերի են հասել,որ նույնիսկ Անկարայի քաղաքապետն է հոգեկան հիվանդին բնորոշ մեկնաբանություններ տալիս Գյուլենի գործունեության վերաբերյալ Թուրքիայում...Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը լրագրողներին ասել է."Պետական հեղաշրջման ժամանակ Գյուլենն իր կողմնակիցներին կառավարել և ուղղորդել է ջիների և գաղտնի թալիսմանների միջոցով...":

 

Ու այսպիսի բաներ,բավական լուրջ,ասում է Էրդողանի անենակարկառուն կողմանկիցներից մեկը,որը ղեկավարում է 5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը...Սա քիչ էր,հիմա էլ Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը սկսել է առգրավել ԲՈԼՈՐ FG սերիայով (Ֆ.Գյուլենի անվան և ազգանվան առաջին տառերն են) ավտոմեքենաների պետհամարանիշները,որոնք թողարկվել են դեռ 2014 թ-ին...Առգրավվում են թե՛ պետական,թե՛ անհատներին պատկանող մեքենաների համարանիշները...

 

Զարմանալի է,որ դեռ չեն առգրավում GF սերիայով պետհամարանիշները...Երևի շուտով դրանց էլ անցնեն...
Հ.Գ.Դավադրության տեսության համաձայն սնահավատ Էրդողանն ու իր կողմնակիցները պետք է անպայման իրենց վրայից հանեն Գյուլենի կողմնակիցների թուղթ ու գրերը,անեծքները և այլն...Իսկ այդ հարցում նրանց կօգնեն հայտնի բախտագուշակները և թուղթ ու գիր քանդողները...

 

Գագիկ Համբարյան