Հատուկ սննդակարգ եմ ներկայացնում , որն օգնում է թեթևացնել օրգանիզմն ու մաքրել վնասակար նյութերից: Այն հիմնված է կիտրոնի կիրառման վրա և կարելի է կրկնել ամիսը մեկ անգամ:
Օրը պետք է սկսել առավոտյան դատարկ ստամոքսին կիտրոնաջուր ըմպելով:
Նախաճաշին. մրգային աղցան, որի պատրաստման համար կարելի է կիրառել ելակ, ազնվամորի, խնձոր, բալ, տանձ և մեկ բուռ նուշ՝ այս ամենը պատված անյուղ յոգուրտով:
Կեսորին. մեկ բանան, մեկ բուռ դդմի սերմ կամ արևածաղիկ և մեկ բաժակ կիտրոնաջուր:
Լանչ. լոբով աղցան' համեմված ձիթապտղի յուղով և կիտրոնի հյութով:
Ճաշ. եփած ձուկ' կիտրոնի հյութով և մեկ բաժակ կիտրոնաջրով: Կարելի է ձուկը համադրել շոգեխաշած բանջարեղենի հետ:
Երեկոյան քնելուց առաջ մեկ բաժակ կիտրոնաջուր ըմպել:
Վրեժ Հովսեփյան