«Հուլիսի 29-30-ը Սարի թաղի դեպքերի ժամանակ մի աղջիկ է այրվել, ում Դավիթ Սանասարյանը շտապել է օգնության' պատռելով նրա այրվող հագուստը:
Քանի որ Դավիթը ձերբակալվեց, մանրամասներ չկարողացանք ճշտել այդ միջադեպի հետ կապված: Լրատվությունից տեղեկացանք այդ աղջկա անուն ազգանունը' Թամարա Մանուկյան:
Մենք ենթադրում ենք, որ դա հենց այդ աղջիկն է, ում Դավիթը շտապել է օգնության, քանի որ միայն նրա մասին էր խոսում լրատվությունը, ում մարմինը բռնկվել էր կրակով ոստիկանների կողմից արձակած պայթուցիչների հետևանքով:
Այս ինֆորմացիան անհրաժեշտ է Դավիթի գործի մեջ ավելացնելու համար, որպեսզի ևս մեկ անգամ փաստվի այն կարևոր հանգամանքը, որ Դավիթ Սանասարյանն ամենևին այնտեղ չէր բախումներ և անկարգություններ հրահրելու համար:
Ինֆորմացիան կավելացնենք գործի մեջ իհարկե միայն Թամարայի համաձայնությունը ստանալուց հետո»:
Քիչ ավելի ուշ նախաձեռնությունը ևս մեկ հայտարարություն է տարածել՝ հաղորդելով, որ այդ աղջիկը գտնվել է.
«Մենք գտանք այն աղջկան, ում իրականում Սարի թաղում Դավիթ Սանասարյանն օգնել է այրվելու պահին' պատռելով նրա այրվող հագուստը:
Մենք կապվեցինք այդ աղջկա հետ և սպասում ենք, որպեսզի նա դեպքի մանրամասները պատմելու և վկայություն տալու համաձայնություն տա:
Եթե Դավիթի գործով գտնվեն այլ վկաներ, խնդրում ենք մեզ տեղյակ պահել, քանի որ մինչդատական ընթացքում ակտիվորեն զբաղվում ենք նրա մեղադրանքի հակառակը փաստող նյութերի (տեսանյութեր, վկաներ, հոդվածներ) հավաքագրմամբ»: