Ոչ ոք կասկածի տակ չի կարող առնել Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի Նախագահ՝ Ծառուկյան Գագիկի անձնվիրաբար աշխատանքն ու նվիրումը հայրենական սպորտի զարգացման և ապագա սերունդների համար մեծամասշտաբ հեռանկարային հիմք դնելու գործում: Մի քանի օր է, ինչ արդեն մեկնարկել է Ռիո2016 31-րդ ամառային օլիմպիադան և արդեն մեկնարկից էլ պարզ էր, որ մեր ազգային պատվիրակությունը մեծաքանակ թիմով է ուղևորվում դեպի Բրազիլիա:

 

Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ այլ երկրորդ ոլորտ, որտեղ պատասխանատուն իր անձնական միջոցներից միլիոնավոր դոլարներն է ներդնում իրեն՝ պետության և ժողովրդի կողմից վստահված ոլորտը զարգացնելու համար: Այս օրերին ամբողջ աշխարհի կիզակետը Ռիո2016 ամառային օլիմպիական խաղերն են, որտեղ մեծ ակնկալիքներ ունենք մեր մարզիկներից: Վարկյան անգամ նաև չպետք է կասկածել հենց մարզիկների և մարզիչների սրտացավության և մինչև վերջին վարկյանը իրենց ուժերի ներածին և նույնիսկ անհնարինը անելու շնորհիվ ոկսե մեդալի համար պայքարելու և նվաճելու մեծ ու անկեղծ ցանկության համար: Աստված պահապան լինի մեր մարզիկներին և ուժ ու կորով տա, որպեսզի կարողանան պատվով դուրս գալ այդ մեծագույն փորձությունից և տասնամյակների դադարից հետո օլիմպիական ոսկին բերեն դեպի մեր հայրենիք:

 

Սարգիս Մելիքյան