«Հարգելիներս, վաղը' օգոստոսի 13-ին և մյուս օրը' օգոստոսի 14-ին, ժամը 11-ից Վերնիսաժում կազմակերպվելու է «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառք:

 

Արթուրի եղբայրը՝ Արսենը ինձ փոխանցեց, որ վաղը առավոտյան եղբոր մոտ 30 աշխատանք կհասցնի Վերնիսաժ, ևս 12 գործ կա նրա ընկերներից Սամվել Թադևոսյանի մոտ' զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արևային ժամացույցներ և այլն: Ցանկացողները կարող են մոտենալ Վերնիսաժի փայտագործների շարք (Խանջյան փողոցի կողմից է մոտ): Ում էլ հարցնեք «հաց բերող» Արթուրի մասին, անմիջապես ցույց կտան տեղը»:

 

Զարուհի Մեջլումյան