Թերևս կարևորագույն հետևանքներից մեկը թուրքական բանակին հասցված հարվածն է' մարտունակությունից մինչև արժեքային բաղադրիչ, որը դեռ երկար կշարունակվի: Սա անպայմանորեն կունենա բանակի մարտունակության վրա իր բացասական ազդեցությունը: Թուրքական բանակի դեմ հաշվեհարդարը նոր թափ է հավաքում, իսկ Էրդողանի կարևորագույն խնդիրներից մեկը, կարելի է ասել, այդ բանակի արժեքային-գաղափարական նոր վերաձևումն է կամ ինչպես այն կբնորոշի էրդողանական վերնախավը' «մոդեռնիզացիան»:

 

Ներկա պահին արդեն կա ավելի քան 100 ձերբակալված գեներալ: Սա կազմում է թուրքական գեներալիտետի մոտ 30 տոկոսը: Էլ չենք դիտարկում հազարների հասնող ձերբակալված միջին և ավագ սպայական դասը: Սա լուրջ խնդիր է շարքային ու ցածր սպայական դասի' բանակի հրամանատարության նկատմամբ ընկալումների բացասական ու հոգեբանական փոխակերպումների տեսանկյունից: Իհարկե, նաև կարևոր է հաշվի առնել հասարակության համար հերթական տրավման և բանակի նկատմամբ նրա պատկերացումների ու ընկալումների բացասական փխակերպումը:

 

Լևոն Հովսեփյան