Երբ համացանցում սկսվեցին տարածվել Թուրքիայում տիրող իրավիճակը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր առաջին բանը մտքիս , որ եկավ դա ժողովրդի ու զինվորների հարաբարությունն էր: Ժողովուրդը կոնկրետ կռիվ էր տալիս զինվորի հետ, իսկ զինվորը ոչ թե այլ ազգի մարդասպան էր , այլ հենց իրենց մեջ ծնված մեծացած ու երկրի սահմանները պաշտպանելու համար բանակ զորացրված թուրք, որոնց մեծ մասը հրաման էին ստացել դուրս գալ փողոց ու դուրս էին եկել , քանի որ այլ բան անել չէին կարող՝ հրաման չկատարելու դեպքում կգնդակահարվեին տեղում:
Ժողովուրդը ծեծում էր գետնին պառկած զինվորին, դե զենքով դեմները կանգնած զինվորին ծեծելը մի քիչ բարդ է, եթե զինվորը դուրս է եկել իր ժողովրդի դեմ ու դեռ մի բան էլ զենքը ձեռքից չի գցում , ապա հաստատ այդ զենքով կկրակի ժողովրդի վրա: Բայց ժողովուրդը ծեծում է խեղճ, գետնին պառկած, ուժ չգործադրող զինվորին, որը միայն հրամանի համար է եկել ու չի ցանկանում վնաս տալ ինչ-որ մեկին: Չեմ կարծում , թե այդ գոտիյով ծեծ ուտող զինվոր չէր կարող ինքնաձիգով մի քանի կրակ բացեր ժողովրդի վրա ու բոլորը այդտեղից մեկ վարկյանում կփախնեին:
Ամեն դեպքում սա ցույց է տալիս Թուրքիայի , և ինչու ոչ Ադրբեջանի բնակչության վերաբերմունքը իրենց զինվորների նկատմամբ: Նրանք ամեն առիթի կարող են շան ծեծ տան իրենց զինվորին, որը զուտ հրաման է կատարում, շարքային մի զինվոր, որը կարող էր լիներ նրանցից մեկի որդին:
Եթե համեմատենք մեր հետ հաստատ մեր ժողովուրդը դուրս չէր գա ու շարքային զինվորին ծեծեր փողոցի մեջտեղում՝ գոտիյով:
Աշոտ Ասատրյան