Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմական ուժերի կողմից , ըստ թուրքական իշխանության որոշման, նույնպես փակվել էր: Այստեղ դադարեցվել էին ինչպես ռազմաբազա մուտք ու ելքը, այնպես էլ ավիաթռիչքները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ազգային անվտանգության խորհուրդն ընդունել էին հայտարարություն, ըստ որի Թուրքիայի այդ որոշումը չպետք է ազդեր Ինջիրլիքի վրա, որ դա խախտում է մի շարք պայմանագրեր: Հայտարարությունից որոշ ժամանակ անց Ինջիրլիքի ռազմաբազան կրկին բացվել է :ԱՄՆ դեսպանությունը Թուրքիայում կոչ է արել իր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցելելուց, իսկ ովքեր Թուրքիայում են անհապաղ լքեն Թուրքիայի տարածքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկա ժամերին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, քննարկելու Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները:
Կարեն Հովհաննիսյան