Գիտե՞ք մեր երկրի վատ վիճակի պատճառն ինչում է կայանում։ Պատճառն այն է, որ այս երկրում ոչ մեկ իր տեղում չէ․ Ծանրամարտիկը՝ արտակարգ և լիազոր դեսպան է,
Ռազմագիտության ուսուցիչը՝ համատեղությամբ պատմության ուսուցիչ,
Պետական գործիչները՝ պետությունը թողած իրենց տներն են շենացնում,
Ռազմական գործիչները, ոստիկանները՝ գողականների հետ շփվում, գողական ժառգոնով խոսում,
Գողականները՝ քաղաքականությամբ զբաղվում,
Քաղաքական գործիչները՝ բիզնես շենացնում,
Լրագրողները՝ իրականությունը թողած պատվեր են գրում,
Գիտնականները՝ չգիտեն օրվա հացի մասին մտածեն, թե գիտության,
Երգիչները՝ գռդոնչի են աշխատում,
Տիկնիկները՝ սերիալի դերասան և այսպես շարունակ։
Այ երբ ամեն մեկը կգիտակցի իր տեղը, իր անելիքները այն ժամանակ ամեն բան այլ կերպ կլինի։
Վահե Մովսիսյան