Ռուսաստանի ջանքերը Բաքվին գոհացնել Հայաստանի հաշվին իմ կարծիքով նման է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու անիմաստ փորձերին, մի օր այդ քաղաքականությունը կհանգեցնի նրան, որ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը երես կթեքեն Ռուսաստանից փորձելով ձեռք բերել ավելի վստահելի ու կայուն դաշնակցի կամ գործընկերոջ ինչպես դա եղավ Իսրայելա-արաբական հակամարտության պարագայում, երբ ԽՍՀՄ-ը կարևորագույն դեր խաղալով հրեական պետության ստեղծման և գոյատևման համար ինչնոր մի պահից փոխեց իր դիրքորոշումը որոշելով հրեաների հաշվին գոհացնել եգիպտոսին:
Նախ Իսրայելը երես թեքեց ԽՍՀՄ-ից դաշնակցելով Ֆրանսիայի ապա ԱՄՆ-ի հետ, իսկ այնուհետև Եգիպտոսը նույնպես երես թեքեց ԽՍՀՄ-ից և դաշնակցեց ԱՄՆ-ի հետ ԽՍՀՄ-ին թողնելով ձեռնունայն այդ կարևորագույն տարածաշրջանում:

 


Ռուսաստանը լավ կանի դասեր քաղել իր պատմական սխալներից, հակառակ դեպքում ձեռք կբերի նոր խնդիրներ ու կստանա նոր ապտակներ դեռևս իրեն դքշնակից համարող ժողովուրդներից և հասարակություններից!

 

Կարեն Թովմասյան