Ինչ Նոր Սահմանադրությունը ընդունվեց, որի կետերից մեկն էր, որ այսուհետ մենակ կուսակցությունով կարաս մտնես ԱԺ, ում բարեկամները 150-ից անցնում է, սկսեցին բացել կուսակցություն ու ամեն մեկը սկսեց իրան գովալ:
Ես բան չունեմ ասելու. ազատ երկիրա ու ով ինչ ուզումա անի /դաժե Կարիճ Լիլոն/, բայց մի բան անհասկանալի է. «Ինչա լինելու վերջը՞»: Հիմա ինչքան տաքսի սերվիս է բացվել էտքան էլ կուսակցությունա բացվելու՞՞՞՞
Գիտեք խնդալու որնա՞ Որ ամեն մի նորաստեղծ կուսակցություն մտածումա, թե ինքը էնքան դեմքա, որ «քնած» կհաղթահարի 5 տոկոսի շեմը ու ինքը ԱԺ-ումա արդեն /հիշեցնեմ, որ ժամանակի ամենամեծ ՀԱԿ դաշինքը մի կերպ 7 տոկոսը անցավ ու կուսակցապետերի մեծ մասը, էն ժամանակ դեղ միկրաֆոն տանող բերողա եղել, իսկ նորաստեղծ կուսակցությունների «քաղաքական գործիչները»՝ թռուցիկ բաժանող/:
Երկրորդ խնդալուն էնա, որ ինչքան տրաքած կա, ինչքան 7 անգամ կաշին փոխած կա, մտածումա, որ ինքը քաղաքական գործիչա ու ազգս իրա համար խելագարվումա:
Երրորդ խնդալուն էնա, որ էնքան կուսակցության նախագահա լինելու մեր երկրում, ինչքան տաքսի սերվիսի տեր:
Չորրորդ խնդալուն էնա, որ վերջում շատերը, որ հավաքեն 3 ձայն, մտածելու են, թե ովա 3-րդը :)
Հինգերորդ խնդալուն էլ էնա, որ կարելի է համարել, որ «կուսակցության Նախագահ» անվանումը արժեզրկվումա ու ՍՊԸ-ի տնօրեն լինելը շուտով ավելի մեծ պատիվ կլինի, քան կուսակցության նախագահ, կամ ժեկի պետը :)
Կարճ ասած՝ մի տեղ կար, որ քիչ թե շատ լճացած չէր, էտ էլ հարամ արիք
Անկախ Հայաստան