Վերջին շրջանում ակտիվ քննարկումների և բանավեճերի առիթ է հանդիսացել հարկային նոր օրենսգրի մշակումը: Հիշյալ օրենսգիրքը բազմիցս ենթարկվել է փոփոխությունների, վերափոխումների, պարբերաբար հարկային ռեժիմներ են մտցվել, որոշները հանվել են շրջանառությունից, բավականին հաճախ փոփոխվել են այս կամ այն հարկային օրենքների դրույթները և այլն: Սրա հետևանքով ունեցել ենք տարբեր հարկերին վերաբերող օրենքներ, սակայն ներքին կապը հարկային օրենսդրության բաղադրիչների միջև բացակայել է:
Վերը նշվածը հաշվի առնելով' պետք է փաստել, որ շատ կարևոր է միասնական օրենսգրքի մշակումը, ինչը վարվող հարկաբյուջետային քաղաքականության իրավական ապահովումը դարձնում է առավել համակարգված, առավել հանահունչ՝ ապահովելով նաև հարկային համակարգի միասնական տրամաբանությունն ու կապը տարբեր հարկերի միջև:

 


Հասկանալի է, որ իդեալական կամ կատարյալ հարկային համակարգ ունենալն անհնար է, քանի որ պետությունն ու բիզնեսը հարկային համակարգի կատարյալ լինելը տարբեր կերպ են պատկերացնում: Բիզնեսը ձգտում է որքան հնարավոր է քիչ հարկ վճարել, իսկ պետությունը փորձում է որքան հնարավոր է շատ հարկ հավաքել:
Կարելի է փաստել, որ հարկերը պետության համար հիմնական եկամտի աղբյուր են, սակայն մյուս կողմից դրանք պայմանավորում են երկրի գործարար միջավայրը, բիզնես սկսելու, եղած բիզնեսը ընդլայնելու, երկրում ներդրումներ կատարելու ձգտումը:

 

Արմեն Վարդանյան