երբեք չեմ սիրել քաղաքական զոմբիներին, երբ ինչ որ մեկին կուռք են դարձնում, ու առանց որևէ տրամաբանության ամեն գնով պաշտպանում: Ընդ որում էդ պաշտպանելը շատ հաճախ վնասում ա հենց կուռքին: Ու կապ չունի զոմբիները եղել են կոնգրեսից, կոնգրեսից դուս եկածներից թե ասենք հհկից:
Ես ամեն ինչի մեջ սիրում եմ սեփական տրամաբանությունը, թեկուզ լինի իմ տրամաբանությանն ու համոզմունքներին դեմ, բայց լինի հիմնավորված: դրա համար խնդրում եմ բացատրեք ինձ ձեր տրամաբանությունը. իրոք ուզում եմ հասկանամ, ու առանց կպելու կամ այլ ենթատեքստի եմ գրում:
Երբ Դավիթ Շահնազարյանը դուրս եկավ կոնգրեսից, մեկնաբանեց դա վերջին քաղաքական պրոցեսներով ու բարգավաճի հետ քաղաքագիտական վերլուծությամբ: Լավ էր, վատ էր, ճիշտ էր թե սխալ, դա չեմ հարցնում: Ինձ հետաքրքքիր ա ինչ էդ ժամանակ կոնգրեսից դուրս չեկաք? եթե հիմիկվա ձեր կեցվածքը քաղաքականապես հիմնավորում եք էդ պրոցեսներով, ինչ էիք Դավիթ Շահնազարյանին քննադատում, բայց երբ էդ նույն բանը ասում ա Նիկոլ Փաշինյանը /էլի կարևոր չի ճիշտ թե սխալ/, հանկարծ դառնում եք էդ "գծի" ջատագովը?: