Մի զինվոր ինձ ասեց որ օրենքով Պապը, Տատը չեն համարվում «անմիջական հարազատ» և որ նրանց մահվան դեպքում օրենքը չի նախատեսում արձակուրդ թաղմանը մասնակցելու համար: Իհարկե մեր հրամանատարությունը հասկանալով ու բացառություններ անելով հիմնականում մտնելով դրության մեջ թողնում են զինվորները գնան մասնակցեն թաղմանը, բայց կան պահեր, երբ չեն կարող այ հենց օրենքի անհամապատասխանության պատճառով:

 

Ես համոզված եմ որ այդ «օրենքը» մնացել է սովետական ժամանակներից, մեր ազգային առանձնահատկությունները հաշվի առնելով այն անմիջապես պետք է փոխվի: Բա էլ ու՞ր ենք ասում' «ՄԵՐ ՊԱՊԵՐԸ», երբ նրանց չենք համարում անմիջական բարեկամ: Հայի համար Պապը ամնիջական հարազատից էլ մոտ է )))) Թոռը' մանավանդ տղա թոռը, անպայման պետք է մի բուռ հող լցնի Պապու գերեզմանին, դա մեր ավանդույթներից է, և ես չգիտեմ դա ՊՆ-ն, ՊԲ-ն թե օրենսդիրները պետք է զբաղվեն, բայց խնդրում եմ ուշադրություն դարձրեք և այս սխալը ուղղեք...

 

Արշակ Զաքարյան