Ռուս-թուրքական միմյանց հաջորդող կրքոտ սիրախաղերի և թունդ առճակատումների ընթացքում Հայաստանն ու Հայկական հարցը պաշտոնական Մոսկվայի կողմից անդադար է արծարծվում և կախված այն բանից, թե ռուսները թուրքերի հետ կրկին հերթական մեղրամիսն են ապրում, թե վիճաբանում են՝ մեր երկիրը մերթ որպես Թուրքիայի պատվին մորթվելիք մատաղացու գառնուկ է ներկայացվում, մերթ որպես Արևմտյան Հայաստանի հետ կապված տարածքային պահանջների լեգիտիմությունն ու քաղաքական արդիականությունն ապահովող գործոն:
Այդ երկու ոխերիմ հարևանների հարաբերությունների համատեքստում հայկական գործոնը կարևոր դեր ունի, սակայն հայկական պետականությունն առայժմ ընդունակ չէ տեր կանգնելու հայկական գործոնին՝ ընդունակ չէ գոնե օտար պետությունների քաղաքական օրակարգից դուրս ձևավորել սեփական շահերը լիարժեք արտացոլող մոտեցումների հայեցակարգ: Սա է ռուս-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող մակընթացություններից ու տեղատվություններից բխող ամենամեծ սպառնալիքը մեզ համար:
Արման Մելիքյան