Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը հաղորդում են, որ ապրիլյան մարտերի ժամամանակ մահացած 3 զինծառայող դեռևս գերեզմանաքար չունեն, և նրանց գերեզմանները մատնված են անուշադրության: Պետական մարմինները մահացածների հարազատներին որևէ աջակցություն ցույց չեն տալիս: Եվ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել Հեյդար Ալիևի արձաններին ու կիսանդրներին:


Այս ամենին զուգահեռ Ադրբեջանում մեծանում է ներհասարակական տրամադրությունների լարվածությունը Բաքվի բռնապետի նկատմամբ: Սոցցանցերի դիտարկումից երևում է, որ շատանում է այն մարդկանց թիվը, որոնք հակված են կարծելու՝ «այս երկրի համար ոչինչ պետք չէ անել, պետք չէ զոհվել»: Կարևոր է նաև, որ հենց այդ նույն զանգվածը հասկանում է՝ ապրիլյան դեպքերը Ալիևյան վարչակարգի կողմից կազմակերպված խաղ էին, որոնց զոհը հենց իրենց զավակներն էին՝ չգնահատված ո'չ կենդանության օրոք, ո'չ հետմահու:

 

Աշոտ Մովսիսյան