Այսօր կանդրադառնամ մեր աբարանցի Լյովային, ով պատգամավոր էր ընտրվում Աբարանից, և բավականին հարգված ու սիրված մարդ է իր ծննդավայրում, բայց չգիտես ինչու Լյովան որոշեց քաղաք գալ և պատգամավոր ընտրվել Էրեբունուց, բայց քանի որ նրա սիրտը մնաց Աբարանում, նա այդպես էլ չի կարողանում դառնալ էրեբունցիների պատգամավորը, և կարելի է ասել' թիվ 12 ընտրատարածքը պատգամավոր չունի:
Հաշվի առնելով Լյովա Խաչատրյանի մարդկային բարձր որակները նրա մասին վատ բաներ չեմ գրելու, քանզի ինքը անում է այն, ինչ կարող է և միշտ իր հայրենի ժողովրդի կողքին է: Հուսով եմ, եթե որոշի նորից պատգամավոր ընտրվել կթողնի Էրեբունին և ետ կգնա իր հայրենի Աբարան:
Ի դեպ, Լյովան երբեք չի էլ թաքցրել, որ իր սիրած կենդանին էշն է, և ասում են' նույնիսկ իր տանը էշի արձան է կառուցել: Ազնիվ հասարակ մարդ, իսկ որպես պատգամավոր, կարծում եմ, այլևս սպառել է իրեն և ժամանակն է' իր տեղը զիջի նոր սերդնի' ցանկալի է' ևս ազնիվ և համեստ մեկ այլ աբարանցու:
Ես հայ եմ