Երեկ Նիկոլը իսկական ցունամի առաջացրեց ԱԺ-ի դահլիճում: Ինչ ուզում ա ասեն ես տղու հասցեին' դեմագոգա, նախագահականի պրոեկտ ա տո էլ եսիմ հազար ու մի պիտակ կպցնեն, փաստը մնում ա փաստ, որ տղեն ունեցավ համարձակություն և այս էլ ոչ առաջին անգամ' իրերն իրենց իսկական անունով կոչելու, հալալա: Ես ինքս դեմ եմ միայն մի նկատառմանը, որ երբևէ ով էլ լինի, ինչ հանգամանքում էլ լինի չպետք է մեջբերի և շահարկման առարկա դարձնի մարտի մեկի ողբերգական իրաադարձությունները, թեկուզև Նիկոլի ասածներում ճշմարտություն այնուամենայնիվ կա, իսկ ահա Պապի ու մեր հոգևորականների համեմատության մասով միանշանակ համաձայն եմ, բայց այս հարցում ևս մեկ նկատառում ունեմ, եթե Նիլոլը գտնում է, որ մենք պետք է նոր ունենանք սիրված և իրոք հոգևոր դաս, ապա վստահեցնում եմ բոլոր թերհավատներին մենք այս դասը ունենք 301թվականից սկսած:
Հեղինե Բիշարյանի մասին թե որպես պատգամավոր թե որպես «կին» երբևէ դրական կարծիք չեմ ունեցել, չունեմ և վստահ եմ չեմ էլ ունենա, իսկ որ երեկ նա իրեն պահեց շարքային խուլիգանի նման և փորձում էր ՀՀ օրենսդիր մարմնի դահլիճը վերածեր զոնի դա արդեն անթույլատրելի է:
Ինչ խոսք նման միջադեպերը պատիվ չեն բերում մեր օրենսդիր մարմնին, իսկ Բիշարյանը պահվածքը վտանգում է' մշտապես մեր հպարտության, սիրո, հարգանքի և խոնարհման արժանի հայ կնոջ ավանդական և անեղծ կերպարը, կարծում եմ յուրաքանչուր երկրի խորհրդարան արտացոլում է իր հասարակության իրական պատկերը և ԱԺ-ի դերն ու նշանակությունը պետք է արտահայտվի ոչ թե փողոցի ժարգոնը ու մյուս բացասական բարքերը խորհրդարան տեղափոխելով, այլ այդ նույն արատավոր բարքերի , բացասական երևույթների վերացման դեմ ուղղված համառ ու անզիջում պայքարով, ընդօրինակման ու հարգանքի արժանի և իրոք մեր ազգի համար կարևոր ու կենսական օրենքներ մշակողի ու այդ օրենքները ի նպաստ մեր ժողովրդի ծառայեցնողի, մեր երեխաների վաղվա օրը կերտողի' Օրենսդիր մարմնի դասական օրինակ պետք է լինի:
Ես հայ եմ