Ռուս-թուրքական նոր սկսվող սիրախաղն ընդամենը թուրք-ամերիկյան խանդի համար է: Ոգևորվել կամ հիասթափվել ռուս- թուրքական հարաբերությունների այս փուլից, կարծում եմ միամտություն է: Հեռախոսազրույց կամ այցելություն դեռ չի նշանակում հարաբերությունների բարելավում : Երբ Ռուսաստանը Թուրքիայում կունենա իր ռազմական ներկայությունը, երբ Ռուսաստանը Թուրքիայում կունենա իր տնտեսական ներկայությունը, այ այդ ժամանակ մենք մտածելու բան կունենանք:
Սակայն դա երբեք չի լինի, քանի որ ԱՄՆ- ն ու եվրոպան դա թույլ չեն տա: Այժմ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի գործոնով ազդել ԱՄՆ-ի վրա, ով Սիրիայում ռազմական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի քրդերին, մասնավորապես YPG-ին, որին Թուրքիան համարում է PKK-ի դաշնակից հետևաբար ահաբեկչական խմբավորում : Թուրքիան ցանկանում է հասնել նրան, որ ԱՄՆ-ն Սիրիայում դառնա իր դաշնակիցը և ոչ թե քրդերի: Միամտություն կլինի կարծել թե Աթաթուրքի անվան օդանավակայանում հնչած պայթունների մասին Անկարան չգիտեր:
Նա գիտեր դրա մասին դեռ 20 օր առաջ, պարզապես իրեն պետք էր ահաբեկչական ակտ, որպեսզի աշխարհին համախմբի իր երկրի շուրջ, որպեսզի իրեն չխանգարեն իր կողմից ահաբեկչական կառույցներ համարվող խմբավորումների դեմ պայքարում, որպեսզի այս օրերին Գերմանիայի դատարաններում արդարացնի իրեն, որտեղ Թուրքիային մեղադրում են Շըրնաք և Ջիզրե քաղաքներում խաղաղ բնակչության սպանդ իրականացնելու մեջ: Ով, ով, բայց գոնե մենք գենետիկորեն կարող ենք ընկալել ու քայլ առաջ տեսնել թուրքի ցանկությունն ու նպատակը: Ես գրեթե համոզված եմ, որ մոտ օրերս ԱՄՆ-ն կամ Եվրոպան Թուրքիայի համար կգնան որոշակի զիջումների՝ ռուս-թուրքական հարաբերությունները թողնելով հեռախոսային զրույցների և պաշտոնական փոխադարձ այցելությունների մակարդակի վրա:
Կարեն Հովհաննիսյան