Իլհամ Ալիևը, փաստորեն, գաղտնազերծեց սանկտ-պետերբուրգյան գործարքի համատեքստում իրեն տրված հիմնական խոստումներն ու երաշխիքները: Թող բոլոր մեր այն պաշտոնատարներն ու նրանց համար սրտացավ անձինք, ովքեր փրփրակալած բերաններով Նովրուզ Մամեդովի հայտարարություններն էին զառանցանք հռչակում ու փորձում բոլորիս համոզել, թե նրա ասածները կապ չունեն իրականության հետ և ադրբեջանական կողմից միայն իրենց նախագահն է, որ իրավասու է այդ թեմայով բան ասել, այժմ նույն կերպ մեկնաբանեն նաև Ալիևի այս ելույթը:

 

Թերևս այս դեպքում նրանք կատարվածը կպատճառաբանեն նրանով, որ Ադրբեջանի ղեկավարն այս ամենը ներքին լսարանի համար է բարձրաձայնել: Միանգամից ասեմ՝ նրանց այդօրինակ մեկնաբանությունները սուտ են լինելու և ուղղվելու են մեր ազգային շահերի ոտնահարմանը: Տեսնենք,թե այժմ ՌԴ ԱԳՆ հավաքական մարմնավորումը հանդիսացող խոսնակ տիկինը ձայն կհանի, թե՞ կնախընտրի, այնուամենայնիվ, լռել՝ շառից ու փորձանքից հեռու:

 

Արման Մելիքյան