Իսպանիայի հավաքականը պարտվեց. այնպես չէ, որ իտալացիները փայլուն էին գործում, բայց որ խաղի ընթացքում տարածքային առավելություն ունեցող Իսպանիային գերազանցում էին կատարողականությամբ, դա փաստ է: Ամբիցիոզ, թոշակառու 66-ամյա Վիսենտե Դել Բոսկեն մի շարք առանցքային խաղացողների չէր հրավիրել հավաքական, իսկ հավաքականում առկա ֆուտբոլիստների ներուժը բավականացրեց մինչև 1/8 եզրափակիչ:

 

Առավել նկատելի էր Ֆեռնանդո Տոռեսի բացակայությունը: Իսպանիայի հավաքականի մի շարք անհայտ ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականի կազմում և հենց իրենց ակումբներում շատ քիչ թվով հանդիպումներ են անցկացրել, ովքեր մարզավիճակ էին ձեռք բերում հենց խաղադաշտում ակնհայտորեն վառ արտահայտված կռապաշտներ էին, իսկ կռապաշտության «օբյեկտը» անկասկած Ինիեստան էր: Փոխանցումների գերակշիռ մասը դեպի Ինիեստան էին ուղղված, իսկ իտալացիները «հակաթույնը» գտել էին, միանգամից 3 ֆուտբոլիստ հարձակվում էին Ինիեստայի վրա: Ինիեստան բարձրակարգ ֆուտբոլիստ է անխոս, բայց ոչ բոլոր դեպքերում արդյունավետ կգործի 3 ֆուբոլիստի դեմ պայքարում:

 

Մի խոսքով գործող չեմպիոնները արժանի կազմ չունեին տիտղոսը պահելու համար: Իսպանիա-Իտալիա հակամարտությունն ավելի շատ կարելի է վերագրել դարպասապահների հակամարտության, իսկ այդ պարագայում որքան էլ որ տաղանդավոր է Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան, բայց Ջիջի Բուֆոնը նախորդ սերնդի դարպասապահների էլիտայի ներկայացուցիչ է և իր փորձով, հմտություններով մի քանի գլուխ բարձր է դե Խեայից, սա ևս Իտալիայի հավաքականի հաղթաթղթերից մեկն էր:

 


Ինչ վերաբերվում է Իսլադիայի հավաքականի հաղթանակին, ապա պետք է նշել, որ նրանց հաղթանակի գրավականը դա Անգլիայի հավաքականի սպորտային անհաջողությունն էր այդ խաղում: Բնականաբար Անգլիան առաջվա Անգլիան չէ, հին սերունդից անգամ Ռունին առաջվանը չէ, իսկ նորեկները չեն արդարացնում հույսերը: Մի խոսքով առաջիկայում եվրո-2016-ի շրջանակներում դեռ շատ անակնկալների ականատես կլինենք, ոմանց համար հաճելի, ոմանց' տհաճ:

 

Աշոտ Եսայան