Ադրբեջանական մամուլը տարածում է ապատեղեկատվություն, թե ԻԻՀ հոգևոր առաջնորդը' Ալի Խամենեին մահացել է: Ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ երեկվանից անդադար գրում են այդ մասին, և հետաքրքիր է, որ ապատեղեկատվության աղբյուրը իսրայելական ինչ-որ «Debka» կայք է:

 


Այն, որ իսրայելական նշված ռեսուրսը կարող էր ադրբեջանական պատվեր կատարել և նմանատիպ հոդված հրապարակել, տրամաբանական է, եթե հաշվի առնենք մի քանի կարևոր հանգամանքներ.

 

1) Ադրբեջանական մամուլում նշված ապատեղեկատվությունը տարածվեց «լույսից արագ», և դա այն դեպքում, երբ չկա տեղեկությունը հաստատող վստահելի աղբյուր: Առավել ևս ԻԻՀ հոգևոր առաջնորդի «մահվան մասին» ոչինչ չկա հենց իրանական մամուլում:

 


2) Ադրբեջանական մեդիա մամուլը ևս խիստ գրաքննության տակ է գտնվում, և եթե տարածվում է նմանատիպ տեղեկատվություն Իրանի թշնամական երկրի' Իսրայելի ինչ-որ մի կայքի վրա հղումով, ապա դա պատահական լինել չի կարող, հետևաբար արվում է պետական վերնախավի հրամանով:

 

3) Հռոմի պապի այցը մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանի թե՛ քաղաքական շրջանակներում և թե հասարակության մեջ: Տրամաբանական է, որ առաջ է եկել այսպիսի հարց. «Ինչպե՞ս պատասխանել Հռոմի պապի' Հայաստան այցին»: Պատասխանը պետք է լիներ սա. «Բաքու հրավիրենք շիայական աշխարհի հոգևոր առաջնորդին' Ալի Խամենեիին»: Իսկ թե ի՞նչ է եղել դրա շարունակությունը, արդեն պարզ է Խամենեիի մահվան մասին այն հրապարակումներից, որոնցով հեղեղվեց ադրբեջանական մամուլը:

 

Արտյոմ Տոնոյան