Ըստ հավաստի տեղեկությունների հունիսի 22-ին թուրքական բանակը կրել է զգալի կորուստներ Թուրքիայի հարավ-արևելքում: Թուրքիայի Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են Էլմալի Պիկ պայմանական անունը կրող մարտական հենակետի վրա, որը տեղակայված է Շըրնաք քաղաքի մերձակայքում: Հարձակման հետևանքով զոհվել է թուրքական բանակի առնվազն տաս զինվոր, վիրավորվել է ավելի քան 25 զինվոր:
Թուրքիայի գլխավոր շտաբը ևս հաստատել է հարձակման փաստը , սակայն զոհերի և վիրավորների հստակ թիվ չի նշել:
Նշեմ, որ թուրքական կողմը պաշտոնապես հայտարարել էր, որ հունիսի 3-ից ավարտվել է Շըրնաքը քուրդ զինյալներից մաքրելու գործընթացը և Շըրնաքը համարում էին այլևս թուրքական իշխանության ենթակայության տակ:
Կիլիկիա Հայաստան