Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է կառավարությանը ձախողված ներքին և արտաքին քաղաքականության համար, որի պատճառով Թուրքիան զբոսաշրջության ոլորտում կտրուկ անկում է ունեցել:
«Թուրքիան նման չէ ժամանակակից երկրի: Ժողովրդավարություն չկա, օրենք չկա: Այստեղ կա միայն բռնատիրական ռեժիմ », - ասել է նա, հավելելով, որ Թուրքիայի մասին ցանկացած տեղեկատվություն օտար պետությունների կողմից, պարտադիր զուգորդվում է մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրություններով:
Նա ասել է, որ ինչ որ տեղ հասկանալի է ռուս զբոսաշրջիկների այցի դադարումը Թուրքիա, սակայն անհասկանալի է այլ պետությունների զբոսաշրջիկների հոսքի դադարումը:
«Լավ, մենք ունեցել ենք խնդիրներ Ռուսաստանի հետ, բայց մենք չունենք խնդիր Գերմանիայի , Ֆրանսիայի, Անգլիայի և այլ պետությունների հետ:Ինչու՞ այդ երկրների քաղաքացիները չեն գալիս: Չեն գալիս, որովհետև մենք ունենք միջազգային ասպարեզում հեղինակազրկված Թուրքիա, վնասվել է մեր միջազգային հեղինակությունը, իսկ դրա մեղավորը միայն ու միայն այսօրվա բռնատիրական ռեժիմն է »,- ասել է Քիլիչդարօղլուն :
Նա կոչ է արել իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ) ձեռնպահ մնալ Թուրքիայի հետագա միջազգային իմիջի վարկաբեկումից: Նա վարկաբեկման նոր ու ավելի լուրջ օրինակ է բերել սյուն թվականի հունիսի 20-ին Անկարայում մի խումբ մտավորականների ձերբակալումը, ովքեր մեղադրվում են ահաբեկչական կառույցներին սատարելու մեջ:
«Հիմա ես ուզում եմ հարցնել այդ ձերբակալման որոշումը կայացողներին, թե՞ այդ ինչպես են գիտնականները սատարում PKK-ին , երբ իրենք բնակվում են Անկարայում: Այդ մարդիկ ընդամենը հանդես են եկել մարդու իրավունքների խախտումների մասին հայտարարություններով, որը դուր չի եկել իշխանությանը », - հայտարարել է Քիլիչդարօղլուն՝ քննադատելով Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Սեբնեմ Քորուր Ֆինջանջիի, Փարիզում հիմնված լրագրողներ առանց սահմանների (RSF) Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օյնդեռօղլուի և լրագրող Ահմեդ Նեսինի ձերբակալությունները:
Կիլիկիա Հայաստան