Այս տարվա գարնան ուշ գալը նաև ազդել է հոգեկան հիվանդությամբ տառապող ազերի լրագրողների և վերլուծաբանների վրա...Առանց այդ էլ ալիևյան անմեղսունակ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հիմա ավելի շատ են անտրամաբանական և հիմար բաներ գրում և այդ ամենը մեկնամաբում...
Բաքվին հիմա հանգիստ չի տալիս այն հանգամանքը,որ Հայաստան է ժամանելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը...Նախ,չգիտես ինչու,ալիևյան համացանցային լրատվամիջոցներից մեկը ազերիներին համոզում է,որ Հռոմի Պապը ՀՀ է ժամանելու,ոչ թե մի քանի օր հետո,այլ սեպտեմբերին,որից հետո Ֆրանցիսկոս Պապը այցելելու է Ադրբեջան և Վրաստան...
Սակայն այս "ժամանակավրեպ" տեղեկությունը չէ,որ հետաքրքիր է,այլ այն,թե ինչպես են ազերի վերլուծաբանները մեկնաբանում այս այցը...Ու կրկին իր մտքի գոհարներով փայլատակեց Ալիևի գրպանային քաղաքագետ,Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը,որը ժամանակին առաջարկում էր արցախահայությանը փրկել Հայաստանից..."Այս այցը ահռելի նշանակություն ունի,քանի որ ցույց է տալու,որ ի զուր են հայաստանյան իշխանությունների հույսերը,որոնք փորձում են օգտագործել Սուրբ Աթոռը այսպես կոչված "հայոց ցեղասպանության" ճանաչման գործում",-զառանցել է Օրուջը...Այս տխմարը իրեն միամիտի տեղ է դրել և ուզում է ասել,որ ինքը տեղյակ չէ,որ Հտոմի Պապ Ֆրանցիսկոսը դեռ անցյալ տարվա ապրիլին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և 100-ամյակին նվիրված պատարագ է մատուցել Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում,որն ահռելի մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում...Էլ չասեմ,որ Խորխե Մարիո Բերգոլիոն՝ներկյայիս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը,Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր շատ վաղուց՝ որպես Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս...Երևի ողորմելի Օրուջը կարծումէ,որ Հռոմի Պապի այցը Բաքու "չեղարկում" է Հայոց ցեղասպանության ճանաչումը...
Ազերիներին շատ տհաճ անակնկալ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցու հոգևոր հայր Ռադոսլավը,որը ազերի լրագրողին մեկնաբանելով Ֆրանցիսկոսի սպասվող այցը Բաքու պարզ նշել է,որ դա նավթադոլլարների շնորհիվ ԳՆՎԱԾ այց է...Ըստ Ռադոսլավի,Հռոմի Պապը իր այցով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի իշխանություններին՝ի դեմս "Հեյդար Ալիևի" հիմնադրամի և Մեհրիբան Ալիևայի՝ Վատիկանում պատմական հուշարձանների վերականգնման նպաըակով գումարներ հատկացնելու համար...
Զարմանալի չէ,որ բոլոր ազերի մեկնաբանների համար այս այցն ունի մեկ նպատակ՝Ադրբեջանի գովազդելը...Ազերիներ համար ԱՆՀԱՎԱՏ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի,էպատաժային Լեդի Գագայի,թանկարժեք Էնրիկե Իգլեսիասի և Ջենիֆեր Լոպեսի և համասեռամոլ Էլթոն Ջոնի միջև ոչ մի տարբերություն չկա...Կարևորը PR-ն է...
Գագիկ Համբարյան