2016թ. հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունում 4.2 տոկոս անկում է գրանցվել: Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ անցած տարվա համեմատ երկրում նվազում է նկատվել շինարարության, արտադրության և ծառայությունների ոլորտներում:
Ադրբեջանի տնտեսության հիմնական եկամուտները ապահովվում են նավթագազային մթերքների վաճառքից,ուստի անկման հիմնական պատճառը համաշխարհային շուկայում նավթի գների անկումն է: Տնտեսության վատթարացման վրա իր ազդեցությունն է թողել նաև ապրիլյան պատերազմը:
Աշոտ Մովսիսյան