Տարածաշրջանում ուժերի ներկայիս հավասարակշռության պայմաններում Բաքուն դժվար թե սկսի նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ:
Սկսելու դեպքում էլ կսահամանափակվի սադրիչ գործողություններով:
Այդպիսի սցենարով պահվածքը Բաքվին հնարավորություն է տալիս խուսափել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հնարավոր միջամտությունից, քանզի լայնամասշտաբ պատերազմը, որի մեջ կներգրավվի Հայաստանը, կենթադրի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի միջամտություն։
Իր սահմանին մոտ շրջաններում իրավիճակի սրման հարցով Ռուսաստանը հետաքրքրված չէ: Հետևաբար նա ստիպված է ցուցաբերել առավել ակտիվություն ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունության համար, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները։
Գրիշա Աղաջանյան