Պաշտոնական Անկարայի հռետորաբանությունը փոխվում է Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Անկարայից մի քանի դրական ուղերձներ հղվեցին Մոսկվային, այդ թվում' Թուրքիայի նախագահի և վարչապետի շնորհավորական նամակները Մոսկվային:
Թուրքական իշխանամետ պարբերականներից մեկը գրել է Անկարայի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ իրականացվելիք լատենտային քայլերի ու գործողությունների մասին' նշելով, որ Թուրքիան պատրաստվում է «կուլիսային դիվանագիտության»: Ի դեպ, Անկարան փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հասնել առանց միջնորդների ծառայությունների, իսկ Ադրբեջանն իրեն ամեն կերպ ջանում է ներկայացնել որպես «հրաշալի դերակատար» այդ հարցում:
Լևոն Հովսեփյան