Նոր հետազոտության ընթացքում պարզվել է, որ քնելուց առաջ մեկ բաժակ կարմիր գինին շաքարախտով հիվանդներին օգնում է վերահսկել խոլեսթերինի մակարդակը և պաշտպանել սրտի աշխատանքը:
Պարզվել է, որ երկրորդ տիպի շաքարախտ ունեցող մարդիկ, ովքեր ամեն օր ընթրիքի ժամանակ խմել են 150 մլ կարմիր գինի, ունեցել են «լավ խոլեսթերինի» ավելի բարձր մակարդակ, որը բարենպաստ է ազդեցություն է ունեցել սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

 


Սակայն մասնագետները հիշեցնում են, որ մեկ բաժակից ավելի գինին առողջության համար վտանգավոր է, այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել չափը:

 

Վրեժ Հովսեփյան