Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայող Ռուբեն Առաքելյանը այսօր լուսաբացին ուղևորվել է Գերմանիա' հետագա բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

 

Ռուբենը Գերմանիա է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի ուղեկցությամբ: Նրա հետ է նաև մայրը: Գերմանացի մասնագետները բժշկական փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից հետո խոստացել են, որ 70 տոկոսով կվերականգնվի Ռուբենի առողջությունը:

 

Ռուբեն Առաքելյանը վիրավորվել էր Թալիշում, նրա առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր. վնասվել էր ողնուղեղը, ինչի պատճառով Ռուբենի վերջույթները դադարել էին գործել: Բուժումից երկու ամիս անց նա սկսել էր փոքր-ինչ շարժել ձեռքը:

 

Առողջություն քեզ հայ զինվոր !!!

 

Գրիգորյան Ժորա