Հայաստանը զարմացած է 1939թ.-ին ԽՍՀՄ-Նացիստական Գերմանիա չհարձակման գաղտնի պակտով և սովետական ռազմական մասնագետների կողմից գերմանական բանակն արդիականացնելու համաձայնություններով: Նաև հակառակը, երբ մինչև պատերազմը նացիստ մասնագետները Սովետի բանակին զինտեխնիկա էին սովորեցնում պատրաստել:
Հետևաբար «անհասկանալի» է, թե ինչո՞ւ են մինչ օրս Ռուսաստանում կանգնած այդ շրջանի սովետական ղեկավարության արձանները: Ավելին' անհասկանալի է, թե ինչո՞ւ մինչ օրս Լենինի դիակը հողին հանձնված չէ, երբ այդ մարդը, ըստ ռուսական արդի պատմագիտության, ոչնչացրել է հզոր ռուսական կայսրությունը և հսկայական տարածքներ հանձնել Գերմանիային և Թուրքիային: Ավելին' Պուտինը Լենինին վերջերս մեղադրել է, որ այդ մարդը դանդաղ գործողության ռումբ էր դրել ռուսական պետության տակ:
P.S. Այս ամենը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի հայտարարության հետքերով, ով զարմացել է Երևանում Նժդեհի արձանի բացման կապակցությամբ, քանի որ Նժդեհը ժամանակին նացիստների հետ «խաղեր» էր տալիս և ազգայնական գործիչ էր: ՀՀԿ-ն որևէ մակարդակով պարտավոր է արձագանքել ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչի զարմանքին սեփական զարմանքով:
Տիգրան Խաչատրյան