Անկեղծ, բան չեմ հասկացել հակաօդային պաշտպանության միասնական համակարգի նկատմամբ մերժողական վերաբերմունքից: Ընդհանրապես, բողոքները տեղի կլինեին, եթե ՀՀ-ն ունենար սեփական հզոր համակարգ ու այն ստորադասվեր ռուսական կողմին: Չլինելով փորձագետ տվյալ ոլորտում, բայց լսելով հակադիր կարծիքներն ու համեմատելով ՀՀ և ԱՀ սպառազինությունները, գալիս ես այն եզրակացության, որ այսօր Հայաստանն իսկապես «նիկուդա նե դենեցը»:

 

Նույնիսկ ավելին՝ այն, ինչ տվյալ ոլորտում «ունի» ՀՀ-ն, ավելի շատ ռուսական ենթակայության է, քան հենց հայաստանյան: Իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գներալ-լեյտենատ Վ.Հարությունյանի հարցազրույցից հետո՝ այսօր տրված «armtimes.com»-ին, կարծում եմ, որ ինքնուրույնության կորստի վտանգի մասին ես չէի խոսի:

 


Վախթանգ Սիրադեղյան